• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Վիետնամի Տույեն Քուանգ նահանգ:

03 սեպտեմբերի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Վիետնամի Տույեն Քուանգ նահանգ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 3-ից 5-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն (Vahram Kazhoyan) աշխատանքային այցով գտնվում էր Վիետնամի Տույեն Քուանգ նահանգում:

Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը ներկա գտնվեց մի շարք միջոցառումների՝ Վիետնամի Թայ, Նունգ և Թհաի էթնիկ խմբերի թեն երաժշտության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկման ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայականի հանձնման հանդիսավոր արարողությանը, 2022 թվականի Թհան Տույեն փառատոնին, Տույեն Քուանգ նահանգի զբոսաշրջության ներդրումների խրախուսման համաժողովին և Տույեն Քուանգ նահանգի խոհանոցի և զբոսաշրջային արտադրանքների ներկայացման փառատոնին։ Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հարցազրույցներ տվեց պետական ու նահանգային մի շարք լրատվամիջոցների:

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն այցի շրջանակներում նաև հանդիպեց Տույեն Քուանգ նահանգի նահանգային ժողովրդական կոմիտեի նախագահ Նգույեն Վան Սոնի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի, մասնավորապես Տույեն Քուանգ նահանգի միջև տնտեսական, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակությամբ երկուստեք ընդգծեցին Հայաստանի և Վիետնամի միջև քաղաքական ոլորտում առկա բարձր մակարդակը և միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության խթանելու ուղղությամբ։ Մասնավորապես ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն առաջարկեց Տույեն Քուանգ նահանգի գործարարներին և ձեռնարկությունների ներկայացուցիչներին մասնակցել 2022 թ. տարեվերջին Հայաստանում կայանալիք հայ-վիետնամական երկրորդ միջկառավարական նիստի զուգահեռ անցկացվելիք գործարար համաժողովին։

Տույեն Քուանգ նահանգ կատարած այցի ընթացքում կայացած միջոցառումներին դեսպան Կաժոյանին ուղեկցում էր ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: